Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

«Կոչ ենք ա­նում ճա­նա­չել Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը»

«Կոչ ենք ա­նում ճա­նա­չել Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը»
03.11.2020 | 01:15

Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի և «Ռո­մա­յի» կի­սա­պաշտ­պան Հեն­րիխ Մխի­թա­րյանը սոց­ցան­ցե­րի իր է­ջե­րում իր լու­սան­կարն է տե­ղադ­րել «Ճա­նա­չու՞մ ես ինձ, ճա­նա­չի՛ր Ար­ցա­խը։ Ես Ար­ցախն եմ» մա­կագ­րու­թյամբ։


«Ար­ցա­խի հա­յե­րը խա­ղա­ղու­թյուն են ու­զում։ Հա­կա­մար­տու­թյան սր­ման, ինչ­պես նաև խա­ղաղ հայ բնակ­չու­թյան թի­րա­խա­վոր­ման ու նրանց ֆի­զի­կա­կան բնաջ­նջ­ման սպառ­նա­լի­քի ֆո­նին կոչ ենք ա­նում մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ճա­նա­չել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյունն ու ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը»,- հա­վե­լել է հրաշք հա­յոր­դին, ո­րի նմա­նից հնա­րա­վո­րինս շատ ու­նե­նա­լը խո­շոր բա­րե­բախ­տու­թյուն կլի­ներ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 12129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ